24729 դիտում
15:35 21-07-2021
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ տակնուվրա են արել Մեծամորի «Սուրբ Ղազար» եկեղեցին, այնուհետև վնասել մոմավաճառի կրպակը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 20-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ 45-ամյա Սարգիս Կիրակոսյանը և հայտնել, որ գալով մեծամորի «Սուրբ Ղազար» եկեղեցի, նկատել է, որ սրբապղծություն է կատարվել այնտեղ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցի մեկնած ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խմբին Ս․ Կիրակոսյանն արդեն տեղում հայտնել է, որ հուլիսի 19-ին ժամը 21։30-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են եկեղեցու մուտքի դուռը, այնուհետև ապակին, մտել ներս, տակնուվրա արել եկեղեցական սպասքը, այնուհետև, ոչինչ չգողանալով, հեռացել, ապա վնասել եկեղեցու դիմաց գտնվող մոմավաճառի կրպակը, կոտրելով ապակիները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Ս-ին։ Այնուհետև արդեն հետաքննական բաժանմունքում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս խոստովանել է կատարվածը, որից հետո բաց է թողնվել։
Փաստի առթիվ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: