28934 դիտում
10:17 29-07-2017
Ռուսաստանում ՀՀ դեսպանի ունեցվածքը. նա թանկարժեք իրերի սիրահար է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան Տողանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Տողանյանն ունի չորս բնակարան, մեկ ավտոտնակ և «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10-ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ և 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է: Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
12:46 01-10-2014
Ամստերդամում սիրահար զույգերը կարող են իմանալ, թե համբույրի ժամանակ որքան մանրէ փոխանցեցին միմյանց
3683 դիտում
17:31 28-12-2014
Զվարճալի SMS հաղորդագրություններ՝ սիրահար զույգերից. ֆոտոշարք
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»