211652_close_icon
views-count84772 դիտում article-date 20:07 28-07-2017

Արմավիրի մարզպետի խորհրդականի դաժան սպանության քննությունը հանձնարարվել է փորձառու քննիչների. պարզվել է՝ կինը նրան կացնահարել է քնած ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության (ՀՔԿ գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան) վարույթ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստեղծվել է քննչական խումբ, նույն գլխավոր վարչության փորձառու քննիչ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական մարմինը դիմելու է դատարան, որպեսզի նշված քր.գործով որպես կասկածյալ ձերբակալված Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակչուհի 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանի և նրա որդուն՝ նույն գյուղի բնակիչ 23-ամյա Նորիկ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացվի: Վերջիններս կասկածվում են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական 52-ամյա Մանուկ Սիմոնյանին քնած ժամանակ կացնի մի քանի հարվածներով սպանելու մեջ: Քննչական մարմինը ձեռք է բերել անհրաժեշտ տեղեկություններ, որ Մ. Սիմոնյանին քնած ժամանակ կացնահարել է կինը՝ Ռ. Մկրտչյանը, որից հետո կատարված սպանության մասին տեղեկացրել է որդուն՝ Ն. Սիմոնյանին, ու հուլիսի 22-ի լուս 23-ի գիշերը, ժամը՝ 04:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում սպանվածին պատկանող Mercedes մակնիշի 77 MN 779 համարանիշի ավտոմեքենայով՝ տանն արդեն սավանով ու լարերով փաթաթած դիակը տեղափոխել են Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող «Մատուռի մոտ» կոչվող հատված և թողել քարերի մոտ ու հեռացել: Արդեն լուսաբացին նրանք հայտարարությամբ դիմել էին Ոստիկանության Արմավիրի բաժին, որ գիշերը անծանոթ անձինք ամուսնուն տանից դուրս են հրավիրել: Եվ ամուսինն էլ, իրենց չտեղեկացնելով, նստել է ավտոմեքենան և գնացել: Հանցագործությունը բացահայտելու համար հսկայական օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վարչության պետ Սամվել Ասատրյան, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյան և Ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյան, ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության, ՀՔԿ նախագահի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ քննչական մարմինը որոշում է, թե որ դատարան է դիմելու խափանման միջոց՝ կալանքի միջնորդությամբ. կամ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, կամ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր