51575 դիտում
17:30 29-07-2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով քննչական մարմինը սպանվածի որդուն ստորագրությամբ ազատ է արձակել, իսկ կնոջ կալանքի հարցով դիմել է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գրիգոր Մնոյանի որոշմամբ ստորագրությամբ, բնակության վայրից չբացակայելու պայմանով ազատ է արձակվել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանը տեղափոխվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
ՀԿԳ ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ռ. Մկրտչյանի նկատմամբ։
Դատավոր Արթուր Մկրտրչյանը դռնփակ դատական նիստն անցկացրել է և այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում։
Քննչական խումբը կասկած չունի, որ դատարանը կբավարարի միջնորդությունը, քանի որ կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով, եթե դատարանը բավարարեց քննչական մարմի միջնորդությունը, ապա Ռ. Մկրտչյանը կտեղափոխվի Աբովյանի կանանց գաղութ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/29/1073640/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողական УАЗ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչություն էին բերվել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և նրա որդին՝ նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սիմոնյանը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ քիչ հետո քննչական կոմիտեից նրանք տեղափոխվելու էին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, որտեղ քննիչը միջնորդություն էր անելու, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ նրանց նկատմամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
182259 դիտում
19:10 27-07-2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով որպես կասկածյալ ձերբակալվել է նրա որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)