211652_close_icon
views-count10891 դիտում article-date 20:38 28-07-2017

ՄԱԶԾ առաքելությունը կազմում է «Կայուն զարգացման 2030 օրակարգ» ճանապարհային քարտեզը

Հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի և Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետների հանդիպումը, որին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի նախագահ Վահե Ջիլավյանը, շնորհակալություն հայտնելով առաքելությանը ՀՀ գերատեսչությունների հետ արդյունավետ և կառուցողական համագործակցության համար, հույս հայտնեց, որ իրենց Հայաստան այցի արդյունքները կնպաստեն ԿԶՆ-երի ազգայնացման պատշաճ գործընթացին: Ներկաներին ողջունեց նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագիտական խմբի ղեկավար Նիկ Սեխրանը միջգերատեսչական խմբի անդամներին ներկայացրեց իրենց հանդիպումների և քննարկումների նախնական եզրակացությունները՝ անդրադառնալով ԿԶՆ-երի ազգայնացման և տեղայնացման որոշ առանձնահատկություններին: Հայաստանյան այցի արդյունքների և ՄԱԿ-ի լավագույն փորձի հիման վրա ՄԱԶԾ առաքելությունը կազմելու է ճանապարհային քարտեզ՝ ներառելով ՀՀ կառավարության տեսլականը «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի իրականացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր