«Բարսելոնան» բանակցություններ է վարել Մբապեի հետ
«Բարսելոնան» իր առջև նպատակ է դրել ձեռք բերել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:
Նշվում է, որ կատալոնացիները հանդիպել են 18-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: «Բարսելոնան» աշխատում է փոխարինող գտնել Նեյմարին, որը շատ մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Մբապեն իր համաձայնությունը չի տվել՝ «Ռեալ» տեղափոխվելուն և պատրաստ է միայն ակումբ գնալ, որը նրան մեկնարկային կազմում խաղացնելու երաշխիքներ կտա: