25176 դիտում
09:58 28-07-2017
Առերեսում է տեղի ունեցել դատախազի և կաշառք տվողի միջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:
Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի և կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջև: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի և խոստովանական ցուցմունքներ տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որևէ արդյունքի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1853 դիտում
09:49 19-06-2019
Կաշառք պահանջելու մասին հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր է կիրառվում․ «Ժամանակ»
Այս բաժնից
1969 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1588 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»