1850 դիտում
09:49 19-06-2019
Կաշառք պահանջելու մասին հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր է կիրառվում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու գործով բերման ենթարկեց Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալին ու մի տեսուչի: Կաշառքի աղմկոտ գործից ամիսներ անց կաշառք վերցնողները ազատության մեջ են, իսկ կաշառքի մասին հաղորդում ներկայացրած տնտեսվարողի դեմ հարկայինը իրական տեռոր է սկսել:
Մասնավորապես՝ օրերս ընկերությունը տուգանվել է մեկ տարում արդեն երրորդ անգամ, ՀԴՄ-ի պատրվակով: Բացի տուգանքը, ընկերությունը փակ կլինի 10 օր։
Հարկայինի այս գործելաոճը, ըստ էության, ուղիղ մեսիջ է հարկատուներին, որ չհամարձակվեն կաշառքի մասին հաղորդում տալ, դեմ դուրս գալ իրենց: Դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով՝ ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել: Այլ կերպ ասած՝ հարկայինի դեմ «գործ տալ» և դա մարսել՝ հնարավոր չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
19294 դիտում
09:33 30-09-2021
Հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու․ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից․ «Հրապարակ»
1160 դիտում
19:30 19-06-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է «Ժամանակ» օրաթերթի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
1531 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1471 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1273 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»