4499 դիտում
20:27 27-07-2017
Առցանց ռեժիմով բարձրագույն կրթությունն այժմ հասանելի է նաև Հայաստանում. փորձագետ
2017 թվականի սեպտեմբերին Հայաստանում առցանց ռեժիմով բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կընձեռվի։ Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ հնարավոր կլինի Հայաստանում հեռավար կրթություն ստանալ։
Իր հերթին, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը նշեց, որ իրավական տեսանկյունից առցանց կրթության ավարտին տրված դիպլոմը վավեր կճանաչվի։
«Դրա հետ մեկտեղ՝ պրակտիկ տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ ուսուցման տվյալ մեթոդը կիրագործվի տարածության վրա։ Հնարավոր կլինի սովորել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ռեժիմով։ Անխոս, նման մեթոդիկան ունի իր թույլ և ուժեղ կողմերը»,- հստակեցրեց պրոռեկտորը։ Բեզիրջյանի կարծիքով՝ առավելություն է, որ բնակչության լայն շերտի համար, որը չի կարող իրեն թույլ տալ բարձրագույն կրթություն ստանալ, նոր հնարավորություններ են ստեղծվում։
«Բարձրագույն կրթությունը զանգվածային երեւույթ է դառնում։ Եթե մի քանի տարի առաջ շատերը չէին կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ապա այժմ այն հասանելի կդառնա նաեւ հեռավոր գյուղերի բնակիչների համար, որոնք քաղաք գալու հնարավորություն չունեն կամ նրանց համար, որոնք շատ զբաղված են, սակայն երկրորդ մասնագիտություն են ցանկանում ստանալ»,-նշեց պրոռեկտորը:
Միաժամանակ, Բեզիրջյանը նկատեց, որ հեռավար ուսուցման վարձավճարը սովորականից զգալիորեն ավելի էժան կլինի։
Նմանատիպ նյութեր
962 դիտում
12:35 15-01-2016
Երևանի քաղաքապետարանի 2015թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց
2648 դիտում
21:20 15-01-2018
Երևանի քաղաքապետարանի 2017թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց
255 դիտում
12:25 28-09-2020
Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով
Այս բաժնից
343 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
463 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան