211652_close_icon
views-count5730 դիտում article-date 17:20 27-07-2017

Հայաստանում հաճախակիացել են կանանց նկատմամբ բռնությունները. փորձագետ

2017 թվականին Հայաստանում մեծացել է այն կանանց թիվը, որոնք բռնության են ենթարկվում: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինա Պետրոսյանը: Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող բոլոր կազմակերպությունները 2016 թվականին գրեթե 5 հազար զանգ են ստացել: «Դրա հետ մեկտեղ, 2017 թվականի հունիսի 30-ի դրությամբ միայն մեկ օրում Կանանց իրավունքների կենտրոնը 773 զանգ է ստացել՝ կապված ընտանեկան բռնության հետ: Միևնույն ժամանակ Կանանց ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 267 այցելություն»,- հայտնեց ՀԿ-ի ներկայացուցիչը: Ըստ որում՝ կազմակերպությունների մարզային մասնաճյուղերը 1031 զանգ են ստացել, և գրանցվել է 563 այցելություն: «Սա իսկապես անմխիթարական վիճակ է: Հասարակական կազմակերպությունները շարունակում են աշխատել համապատասխան օրենսդրության բացակայության պայմաններում՝ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով: Գլխավոր խնդիրն այն է, որ ոստիկանություն կանանց զանգից հետո ոստիկանները հանցագործության վայր են գնում միայն բռնարարի ստորագրությունը ստանալու համար, որն անհնար է պատիժ համարել»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ կանայք և երեխաներն են, որպես կանոն, ավելի մեծ բռնության ենթարկվում: Նրա խոսքով՝ 2017 թվականին 96 կանանց և 130 երեխաների ժամանակավոր ապաստան է տրամադրվել: «Մեր օգնությանը դիմած մարդկանց թիվն աճել է: Սա կապված է ոչ միայն բռնության դեպքերի մեծացման հետ, այլև այն բանի հետ, որ կանայք ավելի իրազեկված են դարձել և գիտեն ուր դիմել»,- ընդգծեց Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր