211652_close_icon
views-count6789 դիտում article-date 14:47 27-07-2017

Զբոսաշրջության ոլորտում խրախուսող ու խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն կա. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդարադարձավ զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումներ իրականացման անհրաժեշտությանը։ «Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների ու ավիափոխադրումների շեշտակի աճ և չնայած դրական արդյուքնենրը դեռ առկա է, բայց զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող ու խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն կա»,- ասաց նա: Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարին ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման պարզեցման հնարավորությունն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։ Այնուհետև վարչապետը հանձնարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետին մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ։

Նմանատիպ նյութեր