3448 դիտում
15:47 27-07-2017
Դատարաններում զննող սարքերի տեղակայման հարցը մոտ ապագայում լուծել հնարավոր չէ. Դատական դեպարտամենտ
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ կապված դատարաններում պաշտպաններին և մյուսներին նիստերի դահլիճ մուտք գործելիս զննելու համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը շատ մոտ ապագայում լուծելու հետ։ Նրանում, մասնավորապես, ասվում է.
«Հունիսի 30-ին փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ:
Գրությամբ Պալատի նախագահը մասնավորապես առաջարկել էր, որ հաշվի առնելով դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու ժամանակ առաջացած միջադեպերը և դրանց կանխման անհրաժեշտությունը, դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը:
Փաստաբանների պալատը ստացել է Դատական դեպարտամենտի պատասխանը, որից պարզ է դառնում, որ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովումը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ: Դեպարտամենտից տեղեկացրել են, որ 2018 թվականի բյուջետային հայտում նախատեսվել է զննման սարքավորումների, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի ձեռքբերումը, որի ֆինանսավորման դեպքում ՀՀ բոլոր դատարանները կապահովվեն համապատասխան զննության սարքերով»:
Նմանատիպ նյութեր
3487 դիտում
19:21 06-05-2017
Մաքսային ծառայությունը համալրվել է ժամանակակից զննող սարքավորումներով
2183 դիտում
16:37 08-06-2017
Մաքսային ծառայողները ծանոթացել են զննող սարքավորումների առանձնահատկություններին