211652_close_icon
views-count4395 դիտում article-date 17:44 27-07-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 26-ից 27-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության 6, խարդախության 8, կողոպուտի և յուրացման 1-ական, խուլիգանության 3, համակարգչային հանցագործության և կաշառակերության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր