3997 դիտում
15:59 20-09-2017
Ռուսիշ շվայնե. Ալեքսանդր Լապշինը՝ բելառուսական բանտի մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ազատազրկում է անցկացրել ադրբեջանական և բելառուսական բանտերում, բելառուսական բանտում իր ստացած ահասարսուռ տպավորությունների մասին ներայացրել է «Ռուսիշ շվայնե» վերտառությամբ [url=https://puerrtto.livejournal.com/976958.html]հոդվածում[/url], որը հրապարակվել է Livejournal-ում։
«Դժվար է պատկերացնել, որ բելառուսական մայրաքաղաքի կենտրոնում մի հրեշավոր տեղ կա, որը ֆաշիստական ճամբարի հետ կարելի է համեմատել։ Դա մի իսկական Գեստապո է Եվրոպայի կենտրոնում, որտեղ անօրինականորեն պահում են հարյուրավոր անմեղ մարդկանց՝ պետական հեղաշրջման և այլ կեղծ մեղադրանքներով»,-նշվում է հոդվածում։
Լապշինը խոսել է սարսափելի պայմանների /հակասանիտարական վիճակ, սարսափելի ցուրտ ու խոնավություն, գարշահոտություն, տուբերկուլյոզով հիվանդներ ու ծաղկող կոռուպցիա/ և այլ բազմաթիվ ստորացումների ու տառապանքների մասին, որոնց միջով անցնում են այնտեղ գտնվողները։
Հիշեցնենք, որ բլոգերը, ով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, Արցախ այցելելու համար ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 16-ին և արտահանձնվել Ադրբեջանին։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում է շնորհվել, ինչից հետո Լապշինը մեկնել է Իսրայել։
Նմանատիպ նյութեր
81731 դիտում
17:39 09-07-2018
Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
4947 դիտում
12:37 10-02-2017
Ալեքսանդր Լապշինը միջազգային հետախուզման մեջ չի եղել. Բելառուսի գլխավոր դատախազություն
Այս բաժնից
1777 դիտում
21:35 01-01-2025
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
1543 դիտում
18:12 30-12-2024
Ամանորյա նոր տեսահոլովակ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոյից. elstyle.am