211652_close_icon
views-count9213 դիտում article-date 23:09 26-07-2017

Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց մարդածին և բնական աղետներին դիմակայուն ու պատրաստված հասարակություն և համայնքներ ձևավորելու հիմնախնդիրը: Առաքելության հիմնական խնդիրներն են՝ օժանդակել Հայաստանում կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզի մշակումը, որի հիման վրա կընտրվեն նպատակների իրականացման ձևերն ու եղանակները՝ Հայաստանի հեռանկարային զարգացման նոր ռազմավարական ծրագրի և այլ ոլորտային ռազմավարությունների համատեքստում։ Ճանապարհային քարտեզը պետք է սահմանի համակարգման առաջնահերթությունները, անհրաժեշտ տվյալներն ու մեխանիզմները և ինստիտուցիոնալ ու ոլորտային ղեկավարման հարցերը: Առաքելությունը նպատակ ունի նաև ուղղորդել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տեղական մակարդակում դիմակայուն և կայուն զարգացող համայնքներ ձևավորելու գործընթացում: Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը՝ նշելով, որ դիմակայուն հասարակությունը նաև տնտեսության բոլոր ուղղությունների կայուն զարգացման գրավականն է: Երկրում աշխատելու ընթացքում առաքելությունը կձգտի նպաստել հանրային իրազեկվածության մակարդակի, կարողությունների հզորացմանը, ինչպես նաև՝ շահագրգիռ կողմերին փոխանցել իր փորձառությունն ու քաղած դասերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր