«Պարտիզան»-«Օլիմպիակոս» խաղի ժամանակ ճայթռուկը պայթել է հյուրերի խաղացողի կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Պարտիզան»-«Օլիմպիակոս» խաղի (1:3) ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել:
Առաջին խաղակեսում սերբական ակումբը երկրպագուները տրիբունայից ճայթռուկ են նետել, որը պայթել է «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մարկո Մարինի կողքին, որը անկյունային էր խաղարկում:
Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով, հանդիպմանը բացակայել են հյուրերի երկրպագուները: Պատասխան խաղին չեն լինի «Պարտիզանի» երկրպագուները: