«Պարտիզան»-ի ֆուտբոլիստները հարձակման են ենթարկվել Ադրբեջանում. տեսանյութ
Եվրոպայի լիգայի 4-րդ որակավորման փուլի` «Նեֆթչի» - «Պարտիզան» պատասխան խաղից առաջ սերբական ակումբը հարձակման է ենթարկվել Ադրբեջանում: «Նեֆթչի»-ի երկրպագուները տարբեր առարկաներ են նետել հյուրերի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա: Բարեբախտաբար, սերբական թիմի խաղացողներից ոչ-ոք չի տուժել:
Սակայն այդքանով ադրբեջանցի խուլիգանները չեն բավարարվել և «Պարտիզան»-ի մարզման ժամանակ շարունակել են անվայել վանկարկումներ են հնչեցրել մրցակից թիմի հասցեին: Ադրբեջանցիների նման հիստերիայի պատճառ է հանդիսացել, այս թիմերի առաջին խաղից առաջ տեղի ունեցած միջադեպերը:
Հիշեցնենք, որ մի շարք սերբ երկրպագուները Սերբիայում գտնվող Հեյդար Ալիևի արձանը փակել էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշով, ինչպես նաև խաղադաշտում հակաադբեջանական վանկարկումներ էին հնչեցրել: