Չինաստանի Յուննյան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 10 մարդ է մահացել
Առնվազն 10 մարդ է մահացել Չինաստանի Յուննյան նահանգում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Անձրևների հետևանքով տուժել է 223 հազար մարդ, քանդվել է 200 շինություն, ևս 2400-ը վնասվել են: Ավելի քան 1200 մարդ տարհանվել է:
Ինչպես հայտնում է աղբյուրը` տնտեսական վնասի չափը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: