«Հ3»-ը խախտել է «Գնումների մասին» օրենքը՝ ներկայացրել է կեղծ տվյալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն վեց ամսով եղել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում:
Այսինքն՝ Հ/Ը-ն այս ցանկում հայտնվել է անցած տարվա հոկտեմբերի 25-ից, բայց այս տարվա ապրիլի 26-ին հանվել է ցանկից ժամկետը լրանալու պատճառով: Հատկանշական է, որ ցանկից հանվել է խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՎԿ-ն ձայներ չհավաքեց:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հեռուստաընկերությունը, մասնավորապես, խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բ ենթակետը, այն է՝ գնման գործընթացի շրջանակում ընկերությունը ներկայացրել է կեղծ տվյալ: Թե ինչ տվյալների մասին է խոսքը, «Ժողովուրդին» չհաջողվեց պարզել, քանի որ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]