Նիգերիայում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել
Նիգերիայի հյուսիս-արևելքում մահատարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը որոտացել է կիրակի` ուշ երեկոյան: Կա նաև 15 վիրավոր:
Ոստիկանությունը հայտնում է, որ մահապարտները եղել են 3 կանայք: