Հնդկաստանում ահաբեկիչների հարձակման հետևանքով 17 զինծառայող է զոհվել
Առնվազն 17 զինծառայող է զոհվել Հնդկաստանի հյուսիսում՝ Քաշմիր նահանգի զորամասերից մեկի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 9 զոհի մասին:
Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակումն իրականացրել են հարևան Պակիստանից ներխուժած գրոհայինները:
Սա ամենաարյունալի ահաբեկչական հարձակումն է Հնդկաստանում՝ վերջին տարիների ընթացքում,- նշում է NDTV հեռուստաալիքը:
Հնդկաստանի ՆԳ նախարար Ռաջնաթխ Սինգհը չեղարկել է պլանավորված այցերը Մոսկվա և Վաշինգտոն: