211652_close_icon

Քաղաքապետարանն ուսումնասիրելու է կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը

views-count6402 դիտում article-date 19:25 24-07-2017
«Հատկապես ամռան ամիսներին մեր համաքաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, որտեղ գործում են տարբեր ատրակցիոններ ու կարուսելներ։ Ու բնական է, որ դրանց անվտանգ շահագործումը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, կազմակերպեք ստուգայցեր՝ զբոսայգիներում գործող ատրակցիոնների ու կարուսելների անվտանգությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, ուսումնասիրեք նաև բակերում տեղադրված խաղերն ու կարուսելները և անհրաժեշտության դեպքում իրականացրեք դրանց ամրացման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության ու բարեկարգման վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցելով ԱԻՆ-ի հետ իրականացնել մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաև բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ:

Նմանատիպ նյութեր