47144 դիտում
12:21 24-07-2017
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ՌԴ քաղաքացին Mitsubishi Pajero IO-ով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Եկատերինա Մխոյանը Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ZR 990 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Մխոյանն ու նրա ուղևոր՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 67-ամյա Վեներա Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Ս. Համբարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կաավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Փաստի առթիվ հետաքննիչ Ս. Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և դարձի բերել ավտոմեքենան։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+