211652_close_icon
views-count14801 դիտում article-date 07:56 24-07-2017

International Champions Cup. Մխիթարյանի գոլը նպաստեց «ՄՅՈւ»-ի հաղթանակին՝ «Ռեալի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում՝ International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»՝ (1:1; 2:1՝ 11 մ. ) Խաղի հյիմնական ժամանակում հաշիվը բացել է մանկունյանցիների կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը, իսկ 69-րդ րոպեին «արքայական ակումբը» Կազեմիրոյի իրացրած 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսում: Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հենց Մխիթարյանի ու Բլինդի իրացրած հարվածների շնորհիվ է անգլիական ակումբը հաղթել: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՄՆ-ում մնացել է անցկացնել վերջին ընկերական հանդիպումը: Հուլիսի 26-ին նրա մրցակիցը կլինի «Բարսելոնան»: [b]International Champions Cup [/b] «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (1:2՝ 11 մետրանոց հարվածաշարով) Կազեմիրո, 69 (11մ) – Ջեյսի Լինգարդ, 45+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր