211652_close_icon
views-count157678 դիտում article-date 20:42 23-07-2017

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. Բախվել են 06-ն ու Ford Transit-ը. 06-ը գլխիվայր շրջվել է. Ford-նել կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: բախման հետևանքով 06-ը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշջրվել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր բնակվելիս են եղել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում և Ջրվեժ թաղամասում: Նրանք վերադառնալիս են եղել Սևանից ու նկատելով վթարը ճիշտ են կեղմնորշվել և օգնել են վիրավորներին, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը, նախ տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո տեղափոխել հիվանդանոց: Օպերատվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 11 հրշեջ -փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում է եղել նաև ՃՈ 2-րդ վաշտի հրամանտարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը, տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզային քննչական վարչութայն պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախաապատրաստվում: ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերտաիվորեն ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր