2809 դիտում
15:30 15-05-2017
Ֆիլիպինների Կոնգրեսը հրաժարվել է իմփիչմենթ սկսել երկրի նախագահ Դուտերտեի դեմ
Ֆիլիպինների Կոնգրեսի արդարադատության հարցերով հանձնաժողովը մերժել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին առաջարկությունը։
Հանձնաժողովի անդամները միաձայն դեմ են արտահայտվել առաջարկին, որը ներկայացրել է ընդդիմության անդամ Գարի Ալեխանոն։ Վերջինս Դուտերտեին մեղադրում է նախագահի լիազորությունները չարաշահելու, թմրանյութերի շրջանառությամբ զբաղվողների սպանությունը թույլատրելու, ինչպես նաև երկրի ծովային սահմանների անվտանգությունն ապահովելու անընդունակության մեջ։
Դուտերտեն, ով ղեկավարում է երկիրը 2016 թվականից, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո խոստացել էր արմատախիլ անել նարկոբիզնեսը և կոռուպցիան՝ անհրաժեշտության դեպքում անգամ միլիոնավոր քաղաքացիների զոհաբերելով։ Անցած տարվա դեկտեմբերին նա հրաարակավ հայտարարեց, որ սպանել է թմրանյութերի անօրինական շրջանառությամբ զբաղվող 3 քաղաքացիների։
Նմանատիպ նյութեր
5321 դիտում
14:27 11-11-2017
Վիետնամում Թրամփի և Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի հանդիպումը եղել է ընդամենը ձեռքսեղմում
4677 դիտում
16:21 22-07-2017
Ֆիլիպինների Կոնգրեսը երկարաձգել է ռազմական դրությունը երկրի հարավում
2475 դիտում
14:33 09-12-2016
Հարավային Կորեայի նախագահին իմփիչմենթ հայտարարվեց
Այս բաժնից
1234 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
784 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
901 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա