211652_close_icon
views-count5633 դիտում article-date 22:59 21-07-2017

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Հուլիսի 21-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները, հյուրեր: Ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրաքից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ավստրալիայից: Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, կարծում եմ, որ այս անմոռանալի 14 օրերը շատ ուրախ անցան, և ուր էլ գնաք, ձեզ հետ կմնան ամենավառ ու ջերմ հիշողությունները: Եվ միշտ մտքով կլինեք Հայաստանում»: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դիմելով արիտունցիներին, ասաց. «Առաջին տարին չէ, որ գալիս եմ մասնակցելու «Արի տուն» ծրագրի հրաժեշտի խարույկին, բայց միշտ հուզվում եմ, ինչպես առաջին անգամ: Այստեղ ձեր միջոցով հաղորդակցվում եմ 10 միլիոն հայության հետ: Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությությունից: Սա անթերի ծրագիր է, որովհետև հիմքում ընկած է նվիրում, նվիրվածություն, սեր, հայրենասիրություն»: Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

Նմանատիպ նյութեր