Հուլիսի 22-26-ը սպասվում է նորմայից 5-7 աստիճանով բարձր՝ մինչև 38–40 տաքություն
Հուլիսի 22-26-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այս օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի:
[img]http://shamshyan.com/ups/images/0237178001500652940870576.jpg[/img]
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0854511001500652962577838.jpg[/img]