1-ին բանակային զորամիավորումն անցկացրել է հրամանատարական հավաք
ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք, որի նպատակն էր մասնակիցների գիտելիքների ու գործնական կարողությունների, մասնագիտական ունակությունների կատարելագործումը, մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և ղեկավարման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նրանց շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստության գնահատումը: Այդ մասին տեղեկացնում է ՊՆ [url=http://www.mil.am/hy/news/4869]կայքը[/url]:
Հավաքների ընթացքում սպաների համար կազմակերպվել են տեսական դասընթացներ, մեթոդական պարապմունքներ և ստուգարքներ` առավել մեծ ուշադրություն դարձնելով ստորաբաժանումների անձնակազմի համար ցուցադրական ու գործնական պարապմունքների, ինչպես նաև խմբային վարժանքների կազմակերպման հմտությունների կատարելագործմանը: