23257 դիտում
20:11 20-07-2017
Վարդավառի տոնը եկեղեցին նշելու է հուլիսի 23-ին. մեկնարկը կտրվի հուլիսի 22-ի երեկոյան ժամերգությունից հետո
«Տոնը Վարդավառ է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ, որի մինչև բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը»,- Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այսօր հրավիրված ասուլիսին, քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանելով տոնն, ասաց, որ Քրիստոսի պայծառակերպությունը մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ է:
Քահանան պատմեց, որ Հիսուս Քրիստոսը բարձրացել է Թաբոր լեռան վրա և իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել: Այստեղ են եղել նաև նրա աշակերտներից, որոնք վերջնականապես համոզվել են, որ Քրիստոսն Աստծո որդին է:
Ըստ նրա՝ Վարդավառը գեղեցիկ ուխտագնացության տոն է եղել, ոչ համայնքային եկեղեցիներում, այլ վանքերում, որոնք բնակավայրերից հեռու են եղել: «Երգ, պար, լարախաղացություններ, մատաղ, քեֆ, այդ սովորությունը դարերի խոսքից եկող ավանդություն է»,- ասաց նա և նշեց, թե այսօր Արարատյան թեմի երիտասարդները վեր են հանել այդ ավանդույթները:
Այս տարի էլ, ըստ հոգևորականի, միջոցառումները կնշվեն ճոխ և ավելի լավ, քանի որ միջոցառումների անցկացումը դրվել է պետական հիմքերի վրա և միջոցառմանը միացել են նաև Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վարդավառի տոնը կամ տիրոջ Պայծառակերպության օրն այս տարի կնշվի հուլիսի 23-ին: Տոնի մեկնարկը կտրվի եկեղեցական տոմարով, հուլիսի 22-ի երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակով:
Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանը նշեց, որ 22-ին ժամը 18-ից Սուրբ Սարգիս եկեղեցուց կսկսի տոնական երթը:
«Տոնի ազգային խորհուրդը բավական գեղեցիկ է, ունենք խորհդանիշեր: Դրանցից է վարդավառյան խնդումը, որը ծառ է՝ զարդարված է խնձորով, վարունգով և վարդերով: Հնուց եկած ավանդույթ է, խնձորի պահք են պահել, հետո տոնին խնձորը խարույկին խորովել են, կերել: Տոնին ևս այդ ավանդույթը կանենք, մասնակիցները կհամտեսեն»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ Վարդավառին ջուր են ցողելու վարդաջրով և տոնին կմիանան նաև շատ զբոսաշրջիկներ:
Ի դեպ, եկեղեցին նաև քարոզում է միմյանց ջրել «սիրուն ձևով»։
«Իհարկե պետք է թրջվել, ջուր ցողել, բայց կուզեի, որ գռեհիկ չարվեր, սիրով արվեր, տոնին համահունչ արվեր, երբ դույլերով են շաղ տալիս, երկկողմանի ագրեսիվություն է առաջանում: Չմոռանանք, որ այսօր զբոսաշրջիկները շատ–շատ են, մարդիկ մեզ քաղաքակիրթ ժողովուրդ գիտեն, պետք է այնպես անենք, որ սիրեն ոչ թե նայեն ու հիասթափվեն, պետք է ջրել, բայց քաղաքակիրթ ձևով ու մաքուր ջրով»,- ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Նմանատիպ նյութեր
2456 դիտում
21:15 23-07-2022
Գյումրիում Վարդավառի միջոցառումների մեկնարկը կտրվի արձանների լվացմամբ
1934 դիտում
09:57 11-02-2022
Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը․ «Հայաստանի Հանրապետություն»
2759 դիտում
10:34 11-07-2021
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը
Այս բաժնից
1213 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
724 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
742 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին