211652_close_icon
views-count1937 դիտում article-date 09:57 11-02-2022

Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնել են, որ փետրվարի 13-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Արարողության ավարտին Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը հռչակել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող սուրբ պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր