211652_close_icon
views-count2462 դիտում article-date 21:15 23-07-2022

Գյումրիում Վարդավառի միջոցառումների մեկնարկը կտրվի արձանների լվացմամբ

Գյումրու քաղաքապետարանը պատրաստվում է  հուլիսի 24-ի Վարդավառի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ օրը քաղաքում  կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Տոնն ըստ պատշաճի անցկացնելու համար դատարկվում, մաքրվում և կրկին ջրալցվում են «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի, Բագրատունյաց օղակի և Վարդանանց հրապարակի լողավազանները:

Գյումրու համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ   միջոցառումների մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ մինչև 7 տարեկան երեխաների համար առանձնացված հատված կլինի:

Անցկացվելիք միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին ժամը 08:00-16:00-ն բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:

Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկվի համապատասխան կառույցների կողմից:

Նմանատիպ նյութեր