211652_close_icon
views-count4120 դիտում article-date 18:43 20-07-2017

ՀԿ ներկայացուցիչները Լոռու մարզում պայքարում են աբորտի դեմ

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Երիտասարդական ալիք» ՀԿ ներկայացուցիչները Լոռու մարզի մի շարք համայնքներում իրականացրել են պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ թեմայի շուրջ տեղեկատվական ցուցատախտակներ են տեղադրել պոլիկլինիկաների, հիվանդանոցների տարածքներում, անհատական զրույցներ են անցկացրել հղիների հետ, ինֆորմացիոն բուկլետներ են բաժանել, սելեկտիվ աբորտների կանխարգելմանն ուղղված պաստառներ են փակցրել մարդաշատ վայրերում, իրականացրել են թեմատիկ ֆոտոցուցահանդես՝ 80 լուսանկարներ ցուցադրվել են տարբեր վայրերում։ Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: ՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ ծրագիրն արդյունավետ է եղել, համագործակցել են գինեկոլոգների հետ, որոնք հղիության արհեստական ընդհատման մտադրության մասին տեղեկությունները փոխանցել են ՀԿ ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս աշխատեն ընտանիքի հետ և կարողանան կանխել։

Նմանատիպ նյութեր