211652_close_icon

Լեգենդար հերոս հրամանատար Ջերմուկի Համոն այսօր դարձավ 60 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count29347 դիտում article-date 17:33 20-07-2017
ՀՀ բանակի փոխգնդապետ Մուշեղ Վահագնի Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, ծնվել է 1957-թվականի հուլիսի 20-ին, այժմյան Վայոց-Ձորի մարզի Հերհեր գյուղում: 1975-77 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է ՌԴ Տյումենի ինդուստրիալ ինստիտուտը և Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը։ 1989-ից սկսած, միացել է Արցախյան ազատամարտի հերոսներին՝ մասնակցել Վայքի (Բարձրունի, Գնդևազ), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն ), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1991-92 թվականներինին եղել է ջոկատի, 1992-93-ին՝ վաշտի, 1993-94-ին՝ գումարտակի, իսկ 1994-ից՝ արդեն զորամասի հրամանատար։ Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Ջերմուկի Համոն նաև մեկն էր այն ազատամարտիկներից, ովքեր ոտքի կանգնեցին նաև 2016-ի ապրիլյան պատերազմի առաջին օրերին և հին մարտական ընկերներին համախմբելով՝ ստեղծեցին նորանոր ջոկատներ ու հասան առաջնագծին օգնության: Լեգենդար մարտիկի հին ու նոր մարտական ընկերները շնորհավորում են Ջերմուկի Համոյին՝ ասելով. «60-ամյակդ շնորհավո՜ր, սիրելի հրամանատար: Քեզ առողջություն և երկար տարիների կյանք ենք մաղթում, որպեսզի անպակաս լինես թե՛ քո ընտանիքի, թե՛ քո նորաստեղծ զորամիավորման գլխից»: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր