8955 դիտում
16:06 20-07-2017
Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Աժ նիստերի մեծ դահլիճում խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության և Նոր Ջուղայի պատանեկան միության անդամներին:
Ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, տնտեսության ներկայիս վիճակին, բանակաշինության և մշակույթի ոլորտներին:
Խոսելով երկրի զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նրանց ներուժը՝ կոչ անելով անմասն չմնալ հայրենիքում կատարվող գործընթացներից:
«Կարծում եմ՝ համաքայլ լինելու և միասին հարցեր լուծելու անհրաժեշտությունը կա: Այդ պարագայում միայն այն ամենը, ինչ այսօր ունենք, կկրկնապատկվի, կքառապատկվի և այդ ճանապարհով կունենանք մեր երազած միացալ Հայաստանը»,-նշել է Վահրամ Բալայանը:
Հանդիպման ընթացքում երիտասարդներն ԱԺ նախագահի տեղակալին են առաջադրել Ստեփանակերտի օդանավակայանին, փետրվարին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին, բանակաշինությանը, Արցախում կրթական համակարգի հեռանկարներին և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Բալայանն առաջարկել է երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ իրենց հետ բերելով նորանոր մարդիկ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանն ու հայրենադարձությանը:
Նմանատիպ նյութեր
3245 դիտում
16:46 10-07-2018
Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների
815 դիտում
14:23 02-08-2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների
1960 դիտում
23:44 22-07-2016
Սեյրան Օհանյանը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ
Այս բաժնից
577 դիտում
21:37 02-05-2024
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
697 դիտում
21:10 02-05-2024
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
511 դիտում
20:03 02-05-2024
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար