211652_close_icon
views-count7696 դիտում article-date 13:56 20-07-2017

Բնական պաշարների օգտագործման խախտումները չեն կանխարգելվում. վարչապետ

Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումներին: «Բնական ռեսուրսներն առանց թույլատվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ»,- ասաց նա և նշեց, որ դա նաև անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև: Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Բնապահպանության նախարարությանը հանձնարարեց 2 ամսում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդի կանոնակարգման վերաբերյալ՝ ներառյալ ոլորտի հստակեցման ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Վարչապետը կոչ արեց ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:

Նմանատիպ նյութեր