Արաբական երկրները մեղմել են Քաթարին ներկայացրած պահանջները
Քաթարին 13 պահանջներ ներկայացրած արաբական 4 պետությունները չեղարկել են պահանջներից մի քանիսը։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցիչները, փոխանցում է BBC-ն։
Խոսքը, մասնավորապես, գնում է Դոհայի հետ սադրիչ գործողությունների դադարեցման, ահաբեկչության դեմ պայքարի, ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսական աջակցությունից հրաժարվելու, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին։
Պաշտոնական Քաթարը դեռևս չի արձագանքել այդ հայտարարությանը, իսկ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նշել են, որ այլ զիջումներ հետագայում չեն լինի։