211652_close_icon

Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

views-count8504 դիտում article-date 12:18 20-07-2017
ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Դատավճիռն այսօր հրապարակել է նշված դատարանը։ Այդ մասին հայտնում է apa.ru-ն։ Լապշինը ազատազրկումը կանցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում։ Նախօրեին կայացած դատալսմանը բլոգերը հայտարարել էր, որ չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։ Ավելի վաղ գլխավոր մեղադրողը պահանջել էր բլոգերին դատապարտել 6.5 տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր են ճանաչել 318.2 հոդվածով՝ /պետական սահմանի հատում/։ Չի կիրառվել 281.2 հոդվածը /երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր/։

Նմանատիպ նյութեր