ԱՄՆ-ի նախագահը բացահայտել է Սիրիայի ընդդիմությանը զենքով մատակարարելու ԿՎՀ-ի ծրագիրը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է բացել փակագծերը՝ կապված Սիրիայում ընդդիմությանը զենք-զինամթերքով մատակարարելու և զնվորական պատրաստության դասընթացներ անցկացնելու Կենտրոնական հետախուզական վարչության ծրագրի հետ։ Այդ մասին գրում է The Washington Post թերթը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին։
Նվում է, որ ծրագիրը գործում է 2013 թվականից։ Այն ստեղծվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, որպեսզի դրանով ճնշում գործադրվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա։
Ըստ աղբյուրի՝ Թրամփը երկրի ԿՀՎ ղեկավար Մայք Փոմփեոյի և իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Հերբերթ Մաքմեսթերի հետ ունեցած խորհրդակցությունից հետո որոշել է կասեցնել ծրագիրը։
Թերթն ընդգծում է, որ որոշումը կայացվել է օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին։