211652_close_icon
views-count12079 դիտում article-date 22:26 19-07-2017

2017-ի առաջին 6 ամիսներին Հայաստան է այցելել 1.350.791 զբոսաշրջիկ. Զարմինե Զեյթունցյան

Համաձայն սահմանային անցակետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017- ի առաջին 6 ամիսներին եղել է 1 մլն 350 հազար 791. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Ըստ նրա՝ 2017թ. առաջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունները Հայաստանում 18.2 տոկոսով աճ են գրանցել: Նրա խոսքով՝ այս տարվա հունիսի տվյալները ևս 27,7 տոկոս աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Անցած հոկտեմբերին նշագծվել էին այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ աշխատում ենք՝ ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ, Գերմանիան, Արաբական ծոցի երկրները»,-ասաց Զեյթունցյանն ու հավելեց, որ այս տարի ուսումնասիրում են նաև այլ շուկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արա Խզմալյանը, և նպատակն է համատեղ ավելի ճկուն և արդյունավետ իրականացնել ոլորտի մշակված ծրագրերը: Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ տեղեկատվական լուրջ գործունեություն են իրականցնում՝ թվային տիրույթում, համացանցում, ընդգրկելով փորձառու մասնագետների: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են նաև օդանավակայանում տեղեկատվական կենտրոն բացել:

Նմանատիպ նյութեր