211652_close_icon
views-count34611 դիտում article-date 20:48 18-07-2017

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: [img]http://shamshyan.com/ups/images/0770382001500392952963028.jpg[/img] Երևան քաղաքում հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0238340001500392966105487.jpg[/img]

Նմանատիպ նյութեր