3027 դիտում
15:05 18-07-2017
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի 8-րդ վեհաժողովին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սույն թվականի Հուլիսի 5-ից 12-ը Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի 8-րդ նիստը, որին աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են նաև հայ երիտասարդները։ Միջոցառումն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովին զուգահեռ և նվիրված է եղել վեհաժողովի հիմնադրման 50 ամյակին։ Հայաստանը ներկայացրել են Հայաստանի Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի առաջին նախագահ Գևորգ Բաղդասարյանը և նույն խորհրդարանի երիտասարդ պատգամավոր Լիլիթ Գևորգյանը։
Խորհրդարանը բավականին ներկայացուցչական է եղել՝ կազմված լինելով թվով 60 երկրների պատվիրակներից։ Աշխատանքները կազմակերպվել են բարձր մակարդակով և անցել մշակութային բազմազանության, համագործակցության, ինչպես նաև թեժ բանավեճերի մթնոլորտում։ Վեհաժողովին մասնակից երիտասարդների հիմնական ջանքերը միտված են եղել աշխարհում ծայրահեղականության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ավելի լավ ֆրանկոֆոն աշխարհ կերտելու նորարարական լուծումներ գտնելուն՝ օգտագործելով սեփական փորձը, աշխարհայացքը և մշակութային առանձնահատկությունները։
«Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է Հայ երիտասարդների համար, քանզի մեկտեղում է ներկայացուցիչներ բոլոր մայրցամաքներից։ Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը և նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել և աջակցել երիտասարդների նախաձեռնությունները։ Մեր վեհաժողովի աշխատանքները գնահատում եմ շատ բարձր, քանզի աշխատելով բազմազգ և բազմամշակույթ միջավայրում, ստեղծելով համագործակցության և փոխօգնության միջավայր, կարողացանք ընդունել թվով 4 հռչակագրեր, որոնք ամբողջովին արտահայտում են ֆրանկոֆոն երիտասարդների մոտեցումները աշխարհում տիրող մարտահրավերների նկատմամբ»,- նշել է Հայաստանի Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի առաջին նախագահ Գևորգ Բաղդասարյանը ։
Գևորգը Բաղադասարյանը կարևորել է նաև միջոցառման նշանակությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ վեհաժողովի ընթացքում բազմիցս արծարծվել է 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը և, հատկապես, նրա կարևորությունը երիտասարդների համար։
«Առիթը բաց չենք թողել խոսելու Երևանում կայանալիք գագաթաժողովի մասին։ Նույնիսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ առանձնազրույցում պատիվ ունեցա նշելու Հայ հասարակության համար միջոցառման կարևորության և հատկապես երիտասարդների պատրաստակամության մասին՝ մասը կազմելու այդ միջազգային մեծ իրադարձությանը» ,- հավելել է Գևորգ Բաղդասարյանը։
Նշենք նաև, որ վերջինս, մասնակցելով «Ֆրանկոֆոն հռետորական խաղերին», իր թիմի հետ միասին զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը և պարգևատրվել է ոսկե մեդալով։
Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է տալ 2018 թվականին Ֆրակոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովը Հայաստանին նշեց,- «Շատ մեծ բան. աշխարհը կհավաքվի Հայաստանում, բոլոր մայրցամաքներից, ֆրանկոֆոն բոլոր երկրներից կգան պատվիրակներ (շուրջ 84 երկրներից): Սա հզոր միջոցառում է, և մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք պատվով կատարել այս պատասխանատվությունը։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Ֆրանկոֆոնիան աշխարհին ավելի տեսանելի, մատչելի և ընկալելի լինելու լավագույն հարթակն է: Իսկ այն, ինչ չի կարելի անել զենքով, կռվով և ուժով, կարելի է անել մշակույթով, լեզվական հնարավորություններով և ընդհանուր, համընդհանուր արժեհամակարգին դավանող հասարակությունների ստեղծմամբ։ Այն փաստը, որ երկու տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը լինելու է այս հզոր կառույցում նախագահող երկիր, ինձ ոչ միայն հպարտություն, այլև՝ մեծ ուժ է տալիս»։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովին կից գործող Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը հիմնադրվել է 2016 թվականին Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
10542 դիտում
22:10 14-04-2017
ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներին ընդունել է Արցախի խորհրդարանի նախագահը
1295 դիտում
23:39 13-05-2014
ԱԺ պատվիրակությունը չի մասնակցել ՍԾՏՀ վեհաժողովին. ինչո՞ւ. տեսանյութ
1674 դիտում
13:53 15-07-2015
Մարգարիտ Եսայանը մասնակցել է Շվեյցարիայում կայացած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին
Այս բաժնից
742 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
763 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
994 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին