211652_close_icon
views-count32791 դիտում article-date 22:12 17-07-2017

Երևան-Սևան ճանապարհին 32-ամյա վարորդը 07-ով բախվել է բետոնե սյանը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Գեղարքունիքի մաիզի Լճաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Ղազարյանն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 909217GZ Transit համարանիշի ավտոմեքենայով Երևան- Սևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կանաչապատ բաժանարար գոտու բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով վարորդ Ա. Ղազարյանը և նրա ուղևորը մարնմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Արթուր Ջանիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր