Նավթի համաշխարհային գները բարձրանում են. Brent-ի գինը անցել է 49 դոլարից
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն այսօր առավոտյան բարձրացել է 0.34 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46.70 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.39 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49.10 ԱՄՆ դոլար։