211652_close_icon

Brent նավթի գինը անցել է 57 դոլարից

views-count13409 դիտում article-date 19:34 05-01-2017
Նավթի գները կարճատև անկումից հետո սկսել են բարձրանալ. պատճառը նախօրեին ԱՄՆ-ում նավթի պաշարների ծավալների կրճատման մասին տվյալներն են, հաղորդում է Interfax-ը։ Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent Նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.29 ԱՄն դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 56,75 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է 0,27 դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 53,53 ԱՄն դոլար։

Նմանատիպ նյութեր