Brent նավթի գինը անցել է 54 դոլարից
Նավթի գները բարձրանում են այն հայտարարությունների ֆոնին, որ OPEC-ի բոլոր անդամ պետությունները, ինչպես նաև այն երկրները, որոնք համաձայնվել են միանալ նավթի արդյունահանման ծավալները կրճատելու շուրջ պայմանավորվածությանը, դեմ չեն, որպեսզի ևս 9 ամսով երկարաձգվի այդ գործարքը, հաղորդում է Tass-ը։
Այսպես, Brent նավթի հուլիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 1.03 տոկոսով և կազմել 1 բարելի դիմաց 54,17 ԱՄՆ դոլար։
Վերջին անգամ Brent-ի գինը գերազանցել էր 54 դոլարը այս տարվա ապրիլ ամսին։
Նշենք, որ նավթը թանկանում է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարար Խալեդ ալ-Ֆալեհի այն հայտարարության ֆոնին, որ գործարքը 9 ամսով կերկարաձգվի։