211652_close_icon
views-count8000 դիտում article-date 17:42 16-07-2017

«ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլև քաղաքական աջակցություն». Արմեն Աշոտյան

«Տևական ժամանակ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին կարծրատիպ էր գործում, թե ԵՄ-ն, կներեք բառիս համար, բանկոմատ է՝ ֆինանսական դոնոր: Իհարկե, ԵՄ-ն գրավիչ է որպես ֆինանսական աջակից, բայց վերջինիս հետ մեր գործակցության մոդելին քաղաքական նշանակություն պետք է տալ»,- այսօր «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին նախատեսված ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով. «Մենք ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլեւ քաղաքական աջակցություն մի շարք խնդիրներում՝ հայ-թուրքական հարաբերություններից մինչև տարածաշրջանային կայունություն և Արցախյան հիմնախնդիր»: Պատգամավորն անդրադարձավ հետևյալ հարցադրմանը՝ իսկ եթե նոյեմբերին էլ, ինչպես 2013թ.-ին, Ռուսաստանը ՀՀ-ին թույլ չտա ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրե՞լ: «Արհեստական է հարցադրումը՝ Ռուսաստանը թույլ կտա՞, թե ոչ: Նման հարցադրում գոյություն չունի: Եվրախորհրդարանն անգամ չի տեսել փաստաթղթի վերջնական տեսքը, ՀՀ ԱԺ-ն՝ եւս: ՀՀ-ն երբեք ՌԴ-ի հետ չի աշխատել ԵՄ-ի հաշվին և ոչ էլ ԵՄ-ի հետ աշխատել է ՌԴ-ի հաշվին»,-վստահեցրեց Արմեն Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր