211652_close_icon
views-count16657 դիտում article-date 16:35 16-07-2017

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 17-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, երեկոյան ժամերին Արարատյան դաշտում հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 16-21 մ/վրկ: [img]http://shamshyan.com/ups/images/075081900150020774576639.jpg[/img] Երևանում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 19-21 մ/վրկ: [img]http://shamshyan.com/ups/images/018577500150020776245377.jpg[/img]

Նմանատիպ նյութեր