211652_close_icon

ԱՄՆ դեսպանատունը դրամաշնորհային ծրագրի մրցույթի վերաբերյալ քննարկում է կազմակերպում

views-count3888 դիտում article-date 13:22 16-07-2017
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ հուլիս 17-ին՝ ժամը 10:00-ին դրամաշնորհներով զբաղվող աշխատակիցները Երևանի ամերիկյան անկյունում (հասցե՝ Նալբանդյան 4/1) հանդիպում կունենան վերջերս հայտարարված Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթի վերաբերյալ: ՀԿ և լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են ծրագրով՝ սիրով հրավիրվում են մասնակցելու քննարկմանը: Դրամաշնորհային այս ծրագրի մասին տեղեկատվությունը զետեղված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան [url=https://www.usa.am/cms/announcements.php]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր