211652_close_icon

ՀՀ-ում Լատվիայի դեսպանատունը միջազգային գիտաժողով է կազմակերպում

views-count1220 դիտում article-date 18:00 11-02-2015
Փետրվարի 12-ին Երեւանում տեղի կունենա «Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանատունը: Զեկույցներով հանդես կգան ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը, ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն. Գ. Էլիտա Գավելեն, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Տրայան Հրիսթեան, Արևելյան գործընկերության հարցերով Լատվիայի հատուկ դեսպանորդ Ն. Գ. Յուրիս Պոյկանսը, Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Անդրիս Սպրուդսը:

Նմանատիպ նյութեր